Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 114-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ
ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2018 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.87-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականությունը համարվող Եղբայրության փողոցի հ.19 շենքի հ.38՝ 30.05 քմ մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 25032014-01-0102 վկայական) սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Օրբել, Ալեքսանդր, Անգելինա Սևոյաններին և Գրետա Վարդանյանին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան