Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 115-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ Փ.ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՇԵՆՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 87-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02082016-01-0176 վկայական) 74.1 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, երկու տարի ժամկետով, տրամադրել «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանը։
2. Ընդունել ի գիտություն, որ Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկում գտնվող 74.1 քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է կնքման նույն հարկում «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 36.9 քմ մակերեսով տարածքը Երևան համայնքին ետ հանձնելու և հանձնման-ընդունման աշխատանքները իրականացնելուց հետո:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան