Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 117-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N87-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Փ. Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրված 33.5քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան