Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 118-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N87-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից «Անդին-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված, համապատասխանաբար 52.4 քմ և 61.9 քմ մակերեսներով տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնել երկու տարի ժամկետով։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                               Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան