Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 119-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» հ.5-Ա որոշմամբ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում գտնվող հողերից՝ մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու նպատակով, «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված 27.66հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «անտառային» կատեգորիայի հողերից փոխադրել «հատուկ պահպանվող տարածքների» նշանակության հողերի կատեգորիա։
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                 Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան