Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

14.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 նոյեմբերի 2018թ. N 21-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի հ.61 և Շահամիրյանների փողոցի հ.4 հասցեներում գտնվող համապատասխանաբար 10702.09քմ և 5340.0քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա։
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։
3. Ընդունել ի գիտություն, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացությանը կից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթի, քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելիս անհրաժեշտ է ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և նախագիծը համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2018թ. նոյեմբերի 13
Երևան