Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

14.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 նոյեմբերի 2018թ. N 22-Ա

 


ՈՐՈՇՈՒՄ

«ԵՎՐՈՊԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2018 թվականի հոկտեմբերի 5-ի հ.17-3-510209 գրությամբ տրված համաձայնությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Թույլատրել «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2018թ. նոյեմբերի 13
Երևան