Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

14.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 նոյեմբերի 2018թ. N 23-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N1215-Լ որոշումը և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդի փողոցի հ.74 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.07.2018թ. N 02072018-01-0248 վկայական), 135.720.000 դրամ կադաստրային արժեք ունեցող, 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 01-008-0506-0108) նվիրել Հայաստանի Հանրապետությանը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2018թ. նոյեմբերի 13
Երևան