Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

20.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



20 հոկտեմբերի 2020թ. N286-Ա



ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոց հ.14 հասցեում «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.05102017-01-0304 վկայական) 10.000665 հա (ընդհանուր համատեղ սեփականություն) և 0.022331 հա (սեփականություն) մակերեսներով հողամասից 4018.0 քմ մակերեսով /վարձակալության իրավունքով Էռնեստ Մանուկյանին տրամադրված/ հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» հողերի կատեգորիայից փոխադրել «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիա:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

2020թ. հոկտեմբերի 20
Երևան