Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 նոյեմբերի 2020 թվական N 297-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 178-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրի վերաբերյալ» N178-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 47.1 կետով.
«47.1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման դիմաց, որպես փոխհատուցում, պետության կողմից այդ քաղաքացիներին վարձակալության իրավունքով տրամադրված և այդ իրավունքները սահմանված կարգով գրանցված, չկառուցապատված հողամասերի, եթե այդ անձանց սեփականության օտարման դիմաց որևէ այլ փոխհատուցում չի տրամադրվել, ուղղակի վաճառքի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N1746-Ն որոշմամբ հաստատված կադաստրային արժեքով:»:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                       Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 24
Երևան