Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


21 հունիսի, 2022 թվական N 618-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՎՈՎ 12 ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2022 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.498-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Ն. Զարյան փողոցի հ.27, Ա. Սարգսյան փողոցի հ.5, Խուդյակովի փողոցի հ.222, Դավթաշեն 3-րդ թաղամասի հ.23/1, Սասունցի Դավթի փողոցի հ.87, 87ա, Տերյան փողոցի հ.44, Սեբաստիա փողոցի հ.32, Գայի պողոտայի հ.19, Ա. Արմենակյան փողոցի հ.141, Նուբարաշեն 9-րդ փողոցի հ.4, Գ. Նժդեհի փողոցի հ.26, Դ. Անհաղթի փողոցի հ.11 հասցեներում գտնվող վարչական շենքերում «Հայփոստ» ՓԲԸ-ին վարձակալության իրավունքով, երեք տարի ժամկետով, տրամադրել մինչև 20.0քմ մակերեսով տարածքներ՝ բացառապես ընկերության կանոնադրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման նպատակով:
2. Երևանի քաղաքապետին՝ քննարկվող տարածքների համար «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության պայմանագրեր:
3. Վարձակալությամբ տրամադրվող տարածքների վարձավճարների հաշվարկը իրականացնել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված գույքի վարձավճարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունների, իսկ տարածքների հստակ մակերեսները ամրագրել լիցենզավորված չափագրողի կողմից տրված չափագրման տվյալների հիման վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ

  

2022թ. հունիսի 21

Երևան