Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

12.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

12 փետրվարի 2019թ. N 62-Ա

 


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ
ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականությունը համարվող Ս.Օհանովի փողոցի հ.20 շենքի հ.16՝ 44.6 քմ մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 08.10.2018թ. հ.08102018-01-0283 վկայական) սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Արփինե Սամվելի Սիրադեղյանին։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2019թ. փետրվարի 12
Երևան