Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

14.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

14 փետրվարի 2017թ. N 668-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ
ՍԱԲԻՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ
ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, պետական, հասարակական գործիչ Սաբիր Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Սայաթ-Նովայի պողոտա հ. 33 հասցեում փակցնելու համար։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ



2017թ. փետրվարի 14
Երևան