Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

14.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



14 փետրվարի 2017թ. N 671-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի եզրակացությունը, հիմք ընդունելով ստեղծագործական միությունների և միավորումների խնդրանքը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությանը /ՀՎՀՀ 00015135/ սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան 3 հասցեում գտնվող շինության մասով տրամադրել գույքահարկի գծով արտոնություն` 1.686.9 հազար դրամ գումարի չափով /ապառք` 1.362.9 հազար դրամ, տույժ` 324.0 հազար դրամ/:
2. «Հայաստանի նկարիչների միավորում» հասարակական կազմակերպությանը /ՀՎՀՀ 02511023/ սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 16 հասցեում գտնվող շինության մասով տրամադրել գույքահարկի գծով արտոնություն` 6.987.9 հազար դրամ գումարի չափով /ապառք` 5.136.8 հազար դրամ, տույժ` 1.851.1 հազար դրամ/:
3. «Հայաստանի թատերական գործիչների միավորում» հասարակական կազմակերպությանը /ՀՎՀՀ 02505418/ սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի 13 հասցեում գտնվող շինության մասով տրամադրել գույքահարկի գծով արտոնություն` 1.782.0 հազար դրամ գումարի չափով /ապառք` 1.307.4 հազար դրամ, տույժ` 474.6 հազար դրամ/:

4. «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» հասարակական կազմակերպությանը /ՀՎՀՀ 02511007/ սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 18 հասցեում գտնվող շինության մասով տրամադրել գույքահարկի գծով արտոնություն` 1.871.9 հազար դրամ գումարի չափով /ապառք` 1.871.9 հազար դրամ/: 

5. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը /ՀՎՀՀ 01505571/ սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Կենտրոն վարչական շրջանի Ա. Իսահակյան 18 և Քաջազնունի 1 հասցեներում գտնվող շինությունների մասով տրամադրել գույքահարկի գծով արտոնություն` 4.911.6 հազար դրամ գումարի չափով /ապառք` 2.944.6 հազար դրամ, տույժ` 1.967.0 հազար դրամ/:
6. «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպությանը /ՀՎՀՀ 02508776/ սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Կենտրոն վարչական շրջանի Դեմիրճյան 25 հասցեում գտնվող շինության մասով տրամադրել գույքահարկի գծով արտոնություն` 378.7 հազար դրամ գումարի չափով /ապառք` 378.7 հազար դրամ/:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ


2017թ. փետրվարի 14
Երևան