Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

14.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



14 փետրվարի 2017թ. N 674-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի հ.47/2 հասցեի հարևանությամբ գտնվող Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 67.2 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» կատեգորիայի հողերից փոխադրել «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նշանակության հողերի կատեգորիա։
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ


2017թ. փետրվարի 14
Երևան