Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

14.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



14 փետրվարի 2017թ. N 677-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

«ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի հ.17-3-28086 գրությամբ տրված համաձայնությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Թույլատրել «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» ՓԲԸ-ին սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ


2017թ. փետրվարի 14
Երևան