Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

21.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 մարտի 2019թ. N 73-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու հ.հ 30/1, 30/2, 30/3 հասցեներում գտնվող Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող համապատասխանաբար 0.471հա, 20.738հա և 3.211հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները «անտառային» հողերի կատեգորիայից փոխադրել «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի կատեգորիա` կոմունալ ենթակառուցվածքների հողերի գործառնական նշանակությամբ:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2019թ. մարտի 19
Երևան