Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

21.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 մարտի 2019թ. N 74-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

«Ս.Ա.Մ. ՀՈԹԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել «Ս.Ա.Մ. Հոթել» ՍՊԸ-ին սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2019թ. մարտի 19
Երևան