Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

21.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 մարտի 2019թ. N 75-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 41-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ավտոբուսներում կանգառների անվանման ավտոմատ հայտարարման թվով 18 սարքերը՝ 2299620 (երկու միլիոն երկու հարյուր իննսունինը հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ HIGER-KLQ6770G մակնիշի ավտոբուսներում շահագործելու նպատակով։
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2019թ. մարտի 19
Երևան