Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

10.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 դեկտեմբերի  2013թ. N 90-Ն

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 536-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի   Հանրապետության   օրենքի 12-րդ  հոդվածի 1-ին  մասի 6-րդ  կետով,  <<Տեղական  տուրքերի  և   վճարների   մասին>>  Հայաստանի   Հանրապետության   օրենքի       8-րդ և 11-րդ հոդվածներով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>>  Հայաստանի   Հանրապետության   օրենքի 8-րդ  հոդվածի 7-րդ  մասով  և  14-րդ հոդվածի 1-ին մասով և <<Իրավական ակտերի մասին>>  Հայաստանի   Հանրապետության օրենքի 72-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին կետի <<բ>> ենթակետով  `
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքում (այսուհետ` Երևանի) տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը`
1) Երևանի վարչական տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար`
ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող oբյեկտների համար` 50000 դրամ.
բ. 101-ից 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող oբյեկտների համար` 100000 դրամ.
գ. 501-ից  1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող oբյեկտների համար` 200000 դրամ.
դ. 1501 քառակուuի մետր և ավելի ընդհանուր մակերես ունեցող oբյեկտների համար` 300000 դրամ:
2) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար`
ա. մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 500 դրամ.
բ. 501-ից-1500 քառակուuի մետր մակերես ունեցող հողամասի համար 250.000 դրամ գումարած 500 քառակուսի մետրը  գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 250 դրամ:
գ. 1501 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հողամասերի համար 500.000 դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 50 դրամ:
3) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու համար` յուրաքանչյուր մասնակցից 10000 դրամ:
4) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանությունը կազմակերպելու համար`
ա.  կենցաղային  աղբի  համար  բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 ՀՀ դրամ,
բ. ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի  աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝  2500 ՀՀ դրամ,
5)  Երևան քաղաքում շինարարական և խոշոր եզրաչափի  մեկ խորանարդ  մետր աղբի հավաքման  և փոխադրման թույլտվության համար տեղական վճարի դրույքաչափը սահմանել  500  դրամ։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի ա), բ), գ) և դ) պարբերությունների նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> N 1746-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 9-ը տարածահաշվարկային  գոտիավորումը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածահաշվարկային 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.2 գործակից:
3. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի <<Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> N 536-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ