ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն

Բաժնի գործառույթները

 

Հանդիպում խնամատար ընտանիքների հետ


Մայիսի 17-ին «Ընտանիքի միջազգային օրվան» նվիրված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից կազմակերպվել է միջոցառում, որին մասնակցել են երևանաբնակ 13 խնամատար ընտանիք՝ իրենց երեխաների հետ: Կարիքների գնահատման հիման վրա երեխաներին տրամադրվեցին խրախուսական նվերներ, իսկ ծնողներին ծաղկեփնջեր: Երեխաների և հյուրերի համար կազմակերպված էր հյուրասիրություն:
Միջոցառման նպատակն է՝ ևս մեկ անգամ ուշադրության կենտրոնում պահել խնամատար ընտանիքներին, ինչպես նաև խրախուսել խնամատարությունը;

 

 


Անակնկալ այցեր և նվերներ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա
առթիվ

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին, քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են երևանյան ծննդատներ, մանկատներ, հանձնել նվերներ:
Երևանի կենդանաբանական այգում էլ մանուկների համար կազմակերպվել է ուրախ ծրագիր՝ սիրված մուլտհերոսների մասնակցությամբ: Այգու շուրջ 400 փոքրիկ այցելուներ ստացել են նվերներ:

 

 

 

   

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և

երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

Լուսանկարներ