ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Համագործակցություն

Փորձի փոխանակում . փոխայցելություններ

 

«Բազմազանության խթանումը ՀՀ դպրոցներում»
/2017թ. դեկտեմբեր/

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված «Բազմազանության խթանումը ՀՀ դպրոցներում» ծրագրի արդյունքների ամփոփմանը: Ծրագրում ներառված դպրոցները ներկայացրին իրենց կատարած աշխատանքների արդյունքները: Ա. Ստեփանյանը վստահեցրեց, որ «Քայլ առ քայլ» բարեգործական ծրագրի հետ համագործակցությունը կունենա շարունակական բնույթ:

 

Սեմինար-քննարկում
/2017թ. նոյեմբեր/

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ 17.11.2017թ. կազմակերպվել է սեմինար-քննարկում՝ «Օժտված երեխաները դպրոցում» թեմայով: Մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում աշխատող բոլոր հոգեբանները:
Սեմինարը վարեց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական հոգեբան Մադլենա Առաքելյանը: Սեմինարն ամփոփեց և հագեբանների հարցերին պատասխանեց հանրակրթության վարչության պետ Ա. Ստեփանյանը: Մասնակից դպրոցները հեղինակի կողմից «Օժտված երեխաների հոգեբանական դիագնոստիկա» գրքի 1-ական օրինակ նվեր ստացան:

 

Երևան-Սանկտ Պետերբուրգ

/2017թիվ, սեպտեմբեր/

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի պաշտոնական հանդիպումից հետո Սմոլնիում կայացել է համագործակցության հուշագրերի ստորագրման արարողություն: Կրթության ոլորտում ստորագրվել է հուշագիր Երևանի համար 181 և Սանկտ Պետերբուրգի համար 489 դպրոցների միջև:

 

Հուշագրի ստորագրում

/2017թիվ, սեպտեմբեր/

Շարունակվում է «Քույր դպրոցներ» հանագործակցության ծրագիրը: Երևանի Ս.Բյուրատի անվան հ.125 դպրոցում ուսումնական տարին սկսվեց նոր բարեկամների՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքի Սուրբ Սահակ հայկական առաքելական եկեղեցուն կից գործող «Դավիթյան» մեկօրյա դպրոցի ղեկավարության հետ համագործակցության հուշագրի ստորագրմամբ:

 

Գիտելիքների փոխանակման ծրագիր՝ սփյուռքից ժամանած մանկավարժների հետ

/2017 թիվ, հուլիս/

Երևանի Լ. Շանթի անվան հ. 4, Ջ. Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոցները և Երևանի հ.1 մանկապարտեզը հյուրընկալեցին գիտելիքների փոխանակման ծրագրով «Ամառային դպրոցի» շրջանակում սփյուռքից ժամանած տնօրենների, ուսուցիչների և դաստիարակների:
Մանկավարժները մասնակցեցին առարկայական գործնական աշխատանքներին: Հանդիպումներին ներկա էին նաև ՀՀ սփյուռքի նախարարության, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության, Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի ներկայացուցիչներ:

 

Երևան - Սանկտ Պետերբուրգ

/2017 թվական, մայիս/

Երևան - Սանկտ Պետերբուրգ համագործակցության ծրագրի շրջանակում 2017թ. մայիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգի կրթության բնագավառի պատվիրակությունը կրթության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Քսենոֆոնտովի գլխավորությամբ այցելեց Երևանի Ալ.Բլոկի անվան հ.122 և Ալ.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոցները: Այցի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության համակարգմամբ անցկացվել են տարբեր միջոցառումներ: Երևանի Ալ.Բլոկի անվան հ.122 հիմնական և Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանի Դ.Դ. Շոստակովիչի անվան հ. 574 միջնակարգ դպրոցների միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր: Դպրոցի աշակերտները հյուրերին ներկայացրին դպրոցի պատմությունը և ցուցադրեցին գրական երաժշտական կոմպոզիցիա: Երևանի Ա. Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում աշակերտների ուժերով ներկաները տեղափոխվեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթական օրերը: Պատվիրակության կազմի անդամ, «Սամբո» մարզաձևի աշխարհի չեմպիոն Դենիս Գոլցևը դպրոցի մարզադահլիճում աշակերտների համար ցուցադրեց վարպետաց դաս: Նույն օրը հյուրերի ներկայությամբ Ա.Պուշկինի անվան հ.8 դպրոցում տեղի ունեցավ նաև Սանկտ -Պետերբուրգի կրթության կոմիտեի կողմից առաջարկված պատանի ասմունքողի «Памятник Пушкину» մրցույթի ամփոփումը: Հաղթողներին Երևանի քաղաքապետի կողմից պատվոգրեր հանձնվեց:


Արցախ. բարեկամությունը շարունակվում է

/2017 թվական, մարտ/


Երևանում գտնվող արցախցի դպրոցականները (Ստեփանակերտի 13 դպրոցների լավագույն առաջադիմությամբ 31 աշակերտ) հյուրընկալվել են Չարենցի անվան հ. 67 հիմնական դպրոցում, մասնակցել Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի առիթով դպրոցում կազմակերպված միջոցառումներին:
Երևան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում կազմակերպված նման միջոցառումներն ամրապնդում են աշակերտների միջև ընկերությունը և նոր ծրագրերով փոխգործակցությունը:

 

«Սփյուռք» ամառային դպրոց

/2016 թիվ, հուլիս/

«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացի մասնակիցները Երևանի պետական համալսարանում հանդիպեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին:

Ներկաները ծանոթացան Հայաստանի hանրակրթության հիմնախնդիրներին, ինչպես նաև դպրոցական և նախադպրոցական ծրագրերին: Հանդիպումն անցավ հետաքրքիր քննարկումներով, առաջիկա անելիքների վերաբերյալ, հեռահար դասերի անցկացման, փորձի փոխանակման առաջարկությամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխայցեր կազմակերպելու վերաբերյալ:
Վերապատրաստման դասընթացի ավարտին ներկաներին Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի անունից գրքեր հանձնվեց:

 

Սանկտ Պետերբուրգի Կալինինյան շրջանի հ. 619 միջնակարգ դպրոցից ժամանած պատվիրակությունը մեր դպրոցներում


Երևանի քաղաքապետարանի և Սանկտ-Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 9-14–ը Երևանում էր հ. 619 դպրոցի պատվիրակությունը.ուսուցիչներ,աշակերտներ, փոխտնօրեն՝ դպրոցի տնօրենի գլխավորությամբ:
Կազմակերպվեց միջոցառում «Ապագայի դպրոցը կառուցում ենք միասին» վերտառությամբ: Կլոր սեղանի շուրջ քննարկվեցին ապագա համատեղ ծրագրերի իրականացման, աշակերտների ստեղծագործական և գիտահետազոտական նախագծերի ներկայացման և համագործակցության վերաբերյալ այլ հարցեր: 
ՌԴ 2016թ. «Կենսաբանության լավագույն ուսուցիչ» կոչման արժանացած Մ. Ռիժովը Երևանի հ. 132 հիմնական դպրոցում անցկացրեց վարպետաց դաս Երևանի տարբեր դպրոցների կենսաբանության ուսուցիչների համար, իսկ Ալ. Պուշկինի անվան հ. 8 դպրոցում՝ նույնպիսի դաս ռուսաց լեզվի ուսուցիչների համար:

 

Երևան - Սանկտ Պետերբուրգ համագործակցությունը շարունակվում է

/2016 թվական,հունիս /


Երևան - Սանկտ Պետերբուրգ համագործակցության ծրագրի շրջանակում հունիսի 21-26-ը Սանկտ Պետերբուրգում հյուրընկալվեց Երևանի հհ.8,130 դպրոցների աշակերտական պատվիրակությունը: Այցի շրջանակում արդեն երկրորդ անգամ երևանցի աշակերտները մասնակցեցին Սանկտ- Պետերբուրգի շրջանավարտների դպրոցին հրաժեշտ տալու «Կարմիր առագաստներ» ավանդական հանդիսությանը։ Պատվիրակությունը հարուստ տպավորություններով վերադարձել է Երևան։

 

Շարունակական համագործակցություն


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԼՂՀ: Պաշտոնական այցի շրջանակում աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցները եղել են Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան հ. 10, Ե. Չարենցի անվան հ. 7 և Մ. Մաշտոցի անվան հ. 4 դպրոցներում, ինչպես նաև՝ հ.1 և հ.3 մանկապարտեզներում: Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության նոր ծրագրեր, ինչպես նաև 2017թ. նախատեսված միջոցառումներ: Կանցկացվեն տեսադասեր՝ փորձի փոխանակման նպատակով:
Ստեփանակերտի դպրոցներին և մանկապարտեզներին նվիրվել են համակարգիչներ, մեթոդական և գեղարվեստական գրականություն, երեխաների կառուցողական և ճանաչողական տրամաբանությունը զարգացնող խաղեր, գրենական պիտույքներ, խաղալիքներ:

 

Համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև 04.03.2015թ. կնքած համագործակցության հուշագրով նախատեսված ծրագրի կատարման, ինչպես նաև փոխադարձ աջակցության նպատակով ներկայացված առաջարկությունները քննարկելու համար կողմերը հանդիպել են: Ներկայացվել են մեկ տարվա ընթացքում համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարում իրականացվելիք ծրագրերի մասին:
Առաջարկվել է ստեղծել բանավեճի ակումբներ, ծնողական համալսարաններ, կազմակերպել ՏՀՏ-ների (տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ) կիրառմամբ ժամանակակից կրթական տեխնոլոգիաների, տարրական դասարանների ուսուցիչների և ներառական կրթության ինչպես բազմամասնագիտական, այնպես էլ տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումներ: Համաձայնություն ձեռք բերվեց ՀՊՄՀ-ում պարբերաբար իրականացնել կրթական հիմնախնդիրներին վերաբերող միջոցառումներ:


Հանրակրթության և ՀՊՄՀ-ի համատեղ գիտաժողով

Երևանի քաղաքապետարանի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում տեղի ունեցավ «Մանկության հիմնախնդիրը ժամանակակից հայ ընտանիքում, 21-րդ դարի մարտահրավերները. կանխման և հաղթահարմ ուղիները» թեմայով գիտաժողով: Այն շարունակական ծրագրի հերթական միջոցառումներից է: Գիտաժողովին մասնակցում էին հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողական խորհուրդների անդամներ: Արժևորվեց թեմայի ընտրությունը և արդիականությունը՝ ընտանիքում, ինչպես նաև դպրոցում երեխայի ձևավորման հիմնախնդիրների լուծման հարցում:


Միասին հաղթահարելու հավատով
Երևանի պետական համալսարանի սոցիալական մանկավարժության բաժնի դասախոսները, ուսանողները հաշմանդամների միջազգային օրը այցելել են ներառական կրթություն իրականոցնող հանրակրթական ուսումնական հաստատություններ և աուտիզմի կենտրոն։ Այցից հետո կազմակերպվել է մասնագիտական քննարկում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության շարունակականության և հասարակությանը՝ նրանց ինտեգրման ապահովման նպատակով։ Նման միջոցառումները քաղաքապետարանի, հասարակական և կրթական կազմակերպությունների համագործակցության հրաշալի օրինակ են:


Նվիրատվություն դպրոցին

Ալ. Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոցի և Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ կայացավ ԱՊՀ կազմավորման 25-ամյակին նվիրված դպրոցական փառատոն, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի.Կ. Վոլինկինը, Բելառուսի դեսպան Ի.Վ. Նազարուկը և Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Մ.Ա.Կալինինը:
Փառատոնի ընթացքում «Ռուսական գրքի» միության և ՌԴ Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնքի նախագահ Ս.Վ. Ստեպաշինի կողմից դպրոցի գրադարանը համալրվեց գեղարվեստական, ուսումնական գրականությամբ։

 

Համաձայնագիր

Երգը` բարեկամության կամուրջ

Ռուսաստանի Դաշնության հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող «Երգը՝ բարեկամության կամուրջ » ռուսական երգի 4-րդ փառատոնի ծրագրով Երևանի 159 դպրոցներում անցկացվել են «Ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի օրեր», շարադրության մրցույթ, «Ռուսաց լեզվի և գրականության լավագույն ուսուցիչ» մրցույթը: Նոյեմբերի 17-ին մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոցում մեկնարկեց «Երգը՝ բարեկամության կամուրջ» վերոնշյալ փառատոնի քաղաքային փուլը: Վարչական 12 շրջանների դպրոցների շուրջ 500 աշակերտներից ընտրվեցին լավագույն 35 պատանի «երգիչները»: 35-ն էլ կարժանանան պարգևների Երևանի քաղաքապետիկողմից, իսկ ժյուրիի կողմից բարձր գնահատականների արժանացած 11 աշակերտները կմասնակցեն փառատոնի հանրապետական փուլին:


Ֆրանկոֆոնիան դպրոցներում

2016 թվականի մարտի 15-ից Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում մեկնարկել է ֆրանկոֆոնիայի միամսյակը: ֆրանսերեն ուսումնասիրող մոտ 50 դպրոցներում կազմակերպվել են բազմաբովանդակ միջոցառումներ` նվիրված ֆրանս–հայկական բարեկամությանը:
Միամսյակը ամփոփվեց 2016թ. ապրիլի 15-ին քաղաքապետարանի Աշոտ Մանուկյանի անվան հ.93 դպրոցում` «Ֆրանկոֆոնիա՝ ոչ միայն Ֆրանսիա» խորագրով միջոցառմամբ:


2017 թվականի մարտի 15-ից Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում մեկնարկել է ֆրանկոֆոնիայի միամսյակը: Այդ շրջանակում ֆրանսերեն ուսումնասիրող կրթօջախներում կազմակերպվել են միջոցառումներ՝ նվիրված ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանկոֆոն երկրների պատմությանը, քաղաքակրթությանը, ազգային տոներին ու ծիսակատարություններին, ֆրանսիացի և ֆրանսահայ աշխարհահռչակ մարդկանց կյանքին ու գործունեությանը:


Ֆրանկոֆոնիայի միամսյակի ամփոփում

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցում կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի երկնքի տակ» խորագրով միջոցառմամբ ամփոփվել է մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած ֆրանկոֆոնիայի միամսյակը:
Միջոցառումներին մասնակցել է մայրաքաղաքի 35 դպրոց:
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում կազմակերպվել են ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանկոֆոն երկրների պատմությանը, մշակույթին և լեզվին նվիրված միջոցառումներ

 

Համագործակցության շրջանակում իրականացված աշակերտների փոխանակման ծրագիր

2016թ. սեպտեմբերի 19-30-ը ԳԴՀ հետ համագործակցության շրջանակում իրականացվեց աշակերտների փոխանակման հերթական ծրագիրը: Հ.Կարապենցի անվան հ.6 և Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցների թվով 13 աշակերտ և 2 մանկավարժ մեկնեցին Գերմանիայի Զաքսոն-Անհալթ երկրամասի Դրոյսիգի և Նաումբուրգ քաղաքներ: Աշակերտները հյուրընկալվել են Քրիստոֆորուս և Յ.Լեփսիուսի անվան գիմնազիաների աշակերտների ընտանիքներում, այցելել են պատմամշակութային վայրեր, ծանոթացել դպրոցների առօրյային:Նրանք հանդիպել են Գերմանիայում ՀՀ դեսպանի, ինչպես նաև Ռայխսթագի՝կրթական խնդիրներով սբաղվող պատգամավորների հետ:
Գերմանիայից վերադառնալուց հետո Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է աշակերտների, ուսուցիչների, ինչպես նաև դպրոցներում դասավանդող ազգությամբ գերմանացի ուսուցիչների հադիպումը աշխատակազմի հանրակրթության վարչության պետի հետ:

 

Նոր ճանապարհ դեպի գիտելիքների աշխարհ
Չինական գարնան ավետիսի կապակցությամբ Երևանի Ա.Չեխովի անվան հ.55 դպրոցում՝ Հայաստանում առաջինը բացվեց Կոնֆուցիուսի դասարան: Աշակերտները կազմակերպել էին չինական մշակույթի ցուցադրություն (կալիգրաֆիա, ձեռքի աշխատանք, թեյի արարողություն, գարնան տոնի բացիկներ և չինական հովհարներ):
Միջոցառմանը մասնակցում էին Չինաստանի դեսպան Տյան Էրլունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներ, ԵՊԼՀ-ի և այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Ներկաները «Չինական լապտերներ» մանկական ներկայացման հանդիսատեսը դարձան:


Պարսկերեն ուսումնասիրող դպրոցներում դասագրքերի արդիականացման խնդիրները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում համագործակցության շրջանակում տեղի ունեցավ աշխատանքային հերթական հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական պարոն Մաջիդ Մեշքիի և աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին քաղաքապետարանի և մշակույթի կենտրոնի համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումները, 2016-2017 ուստարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի՝ պարսկերեն ուսումնասիրող դպրոցներում կատարված աշխատանքները, քննարկվեցին ԻԻՀ կողմից վերոնշյալ դպրոցներին դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ տրամադրելու և ընթացիկ այլ հարցեր:
Դպրոցներում պարսկերենի դասավանդման դրվածքի բարելավման նպատակով Երևանում «Շահիդ Ֆահմիդեհ» կրթահամալիրի հետ մշակվեց համագործակցության նոր ձևաչափ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց` Երևանի քաղաքապետարանի հ.200 դպրոցում կազմակերպել նոր դասագրքի շնորհանդեսը:


Աշխատանքային հանդիպում

2016թ. ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում համագործակցության շրջանակում տեղի ունեցավ աշխատանքային հերթական հանդիպում ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական պարոն Մաջիդ Մեշքիի և Իրանում «Սաադիի» հիմնադրամի փոխտնօրեն պարոն Դարբանդիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում պարսկերենի դասավանդման մեթոդի բարելավման հետ կապված դպրոցներին նոր դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, լաբորատոր սարքավորումներ տրամադրելու, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, աշակերտների և ուսուցիչների փոխանակման ծրագրեր իրականացնելու, Երևանի պարսկերեն ուսումնասիրող դպրոցների աշակերտների համար Իրանում ամառային ճամբար կազմակերպելու հարցեր:

 

Հասարակական կազմակերպություններ

 

Մեկնարկեցին նախադպրոցական ուսումնական հաստատությունների «Աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի» լրամշակման աշխատանքները

 

Հանդիպումն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը ՝ «ՕքսԵՋեն» հիմադրամի հետ համատեղ:

 

Շարունակական համագործակցություն` հասարակական կազմակերպությունների հետ

/2017թ. նոյեմբեր/

Հանրակրթության վարչությունը շարունակում է համագործակցությունը «Սեյվ դը չիլդրեն», «Հույսի կամուրջ», «Առաքելություն Արևելք», «Յունիսեֆ», «ՄԱԿ-ի գրասենյակ» , «Կարմիր խաչ», «Վորլդ վիժն» և այլ հասարակական կազմակերպությունների հետ: Գործընկերային հարաբերությունները ճիշտ համակարգելու նպատակով հադիպման ժամանակ կազմակերպվեց առաջիկա համագործակցության ծրագիր՝ համընդհանուր ներառմանն ընդառաջ:

 

 Հերթական հանդիպում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հետ


2016թ. փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց հաշվետվություն 2015թ. կատարած աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվեց սիրիահայերի աջակցության 2016թ.գործողությունների պլանը: Հանրակրթության վարչության կողմից ներկայացվեց մի շարք առաջարկություններ՝ հետագա համագործակցության համար:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել սիրիահայ երեխաների համար երկարօրյա դասընթացներ կազմակերպելու, «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ արտադասարանային ուսուցում իրականացնելու, ինչպես նաև սիրիահայ երեխաների ամառային հանգիստը ապահովելու նպատակով:


Շարունակական համագործակցություն

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը, կարևորելով ներառական կրթության իրականացումը և բարելավումը Երևանի դպրոցներում, 2014-2015 թթ. թվով 13 հիմնական դպրոցներում համատեղ ֆինանսական աջակցությամբ սկսել են իրականացնել ներառական կրթության բարելավման ծրագիր, որը միտված է ուժեղացնելու դպրոցների բազմամասնագիտական խմբերի մասնագետների և ուսուցչական անձնակազմի կարողություններն այս ոլորտում:
Երևանի 13 հիմնական դպրոցների բազմամասնագիտական խմբերի համար 2 փուլով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Նախատեսվում է ֆիլմի նկարահանում: Կկազմակերպվի կլոր սեղան՝ «Ներառական կրթության ոլորտում առկա բացթողումները և հաջողությունները» թեմայով:


Նոր անվասայլակներ՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցներին և մանկապարտեզներին

Երևանի քաղաքապետարանի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում մայրաքաղաքի ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներին, մանկապարտեզներին տրամադրվել է 154 նոր անվասայլակ:
Երևանի քաղաքապետարանի հետ շուրջ 2 տարվա համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք շարունակական են։


Ավելանում է նախակրթարանների թիվը

Երևանի քաղաքապետարանի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և Հ.Պարոնյանի անվան հ.59 դպրոցի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ դպրոցում նախակրթարան ստեղծելու վերաբերյալ:
Նախակրթարանը նախատեսված է 5-6 տարեկան երեխաների համար: Դասընթացները կկազմակերպվեն 25 հոգուց բաղկացած խմբերի համար, շաբաթական 5 օր՝ 4 ժամ տևողությամբ: Երևանի քաղաքապետարանի կողմից կֆինանսավորվի նախակրթարանի աշխատողների երկու հաստիք (դաստիարակ և դաստիարակի օգնական):
Ներկայումս ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Նախակրթարանը կգործի 2016 թվականի սեպտեմբերից:

 

Նոր ծրագրերի քննարկում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ

/հոկտեմբեր 2017թ./


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում հյուրընկալված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ.Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հետ մշակվեցին կրթական ոլորտում համագործակցության առաջիկա նոր ծրագրերը:

 

Կալիֆորնիայի փորձը Երևանում

/հոկտեմբեր 2017թ./


UNICEF-ի հետ համագործակցության շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը հյուրընկալել էր ֆրեզնոյի առողջապահության բնագավառի ներկայացուցիչներ Մարիոն Քերիրանին, Ջենիս Քեզիրանին, Ջյուդիթ Նյութոնին: Փորձի փոխանակման նպատակով խումբը ծանոթացավ Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 դպրոցի ներառական կրթության ոլորտում արձանագրած հաջողություններին: