ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մարզա-առողջարանային և հանգստի բազմաֆունկցիոնալ համալիր

  • Լենինգրադյան փող. Ծիծեռնակաբերդի խճ. և նորակառույց մայրուղի
  • Բեռնել PDF

 

Ծրագրի նկարագիրը.   Ծրագրի նպատակն է Երևանում ստեղծել ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզաառողջարանային և հանգստի համալիր, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այն կնպաստի առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը, ինչպես նաև սիրողական և պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։ Նոր կենտրոնը կունենա տարբեր մարզաձևերի համար նախատեսված մարզասրահներ, համալրված կլինի համապատասխան մարզասարքերով և գույքով, ակտիվ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև մարզասրահից դուրս հանգստի և ժամանացի կազմակերպման ենթակառուցվածքներով։

Համալիրի տարածքում նախատեսվում է կառուցել նաև հյուրանոց, որը հնարավորություն կտա տարբեր սպորտաձևերի ներկայացուցիչներին անցկացնել մարզական հավաքներ։

 

Սպորտային համալիրն իր մեջ կներառի

- Սառցադաշտ
- Մագլցման համար նախատեսված պատ
- Ֆիտնես սրահ
- Շոգեբաղնիք
- Լողավազան
- Դարձագնդակ
- Սեղանի թենիսի համար նախատեսված սրահ
- Պարասրահ
- Մարզական ցատկահարթակներ
- Բասկետբոլի, վոլեյբոլի և թենիսի մարզադաշտեր 

 

Տեխնիկական ցուցանիշներ.  Համալիրը նախատեսվում է կառուցել Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու և նորակառույց մայրուղու հատման կետում։ Տարածքի մակերեսը՝ եզրագծող ճանապարհներով՝ 3.16 հա, առանց ճանապարհների՝ 2.7 հա։
Մարզաառողջարանային համալիր ունիվերսալ դահլիճով և լողավազանով` 6200 քառ.մ, hյուրանոց 5-հարկանի` 3000 քառ.մ, սառցադաշտ փակ՝ 6000 քառ.մ,
բասկետբոլի, վոլեյբոլի և թենիսի բաց մարզադաշտեր՝ 1620 քառ.մ։

 

Ծրագրի ժամկետներ. Շինարարության տևողությունը` շուրջ 3 տարի:

 

Ծրագրի արժեքը.  Շինարարական աշխատանքների արժեքը կկազմի շուրջ 24 մլն. ԱՄՆ դոլար:

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում, կդիտարկի նաև հողատարածքների օգտագործման վարձավճարների արտոնյալ կարգի հաստատման հնարավորությունները և պայմանները:

 

Ներկա իրավիճակ. Չկառուցապատված

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player