ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հրազդանի կիրճում արկածային ժամանցասպորտային կենտրոնի ներդրումային ծրագիր

 

Ծրագրի նկարագիր.   Ծրագրի նպատակն է Հրազդան գետի կիրճում ստեղծել արկածային զբոսաշրջության կենտրոն, որտեղ կկազմակերպվի մայրաքաղաքի բնակչության և հյուրերի ակտիվ հանգիստը, կնախատեսվի էքստրեմալ թիավարություն, հրաձգություն, նետաձգություն և ժայռամագլցում մարզաձևերով զբաղվելու համար համապատասխան պայմաններ, ինչը կխթանի մայրաքաղաքում առողջ ապրելակերպը: Ծրագրով նախատեսվում է ներդնել արկածային տուրիզմի առաջատար ուղղություններից մեկը` Զիփ-Լայնը: Այն կառաջարկի թռիչքի նոր և հետաքրքիր ձև՝ հնարավորություն տալով թռչելու եղանակային բոլոր պայմաններին: 

Հանգստյան գոտին նախատեսվում է կառուցել ավտոճանապարհի երկայնքով: Ծրագրով նախատեսվում է հետաքրքրություն ստեղծել բոլոր տարիքային խմբերի համար:

 

Ծրագիրը կներառի՝
- Հրազդան գետի վրա էքստրեմալ թիավարության 1-1,5 կմ երկարությամբ խոչընդոտներով գետուղի, որի համար անհրաժեշտ է գետի հունի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքներ, ջրահոսքի արագացում, ափերի ամրացում, ջրաֆիլտրերի տեղադրում, էլինգի և արհեստական խոչընդոտների կառուցում, նստարանների տեղադրում գետափի առաջարկված տարածքի երկարությամբ,
- Ժայռամագլցման ուղի,
- Հրաձգարան ,

- Նետաձգարան,
- Մարզասարքերով հագեցած բացօթյա մարզահրապարակ, 

- Զիփ-լայն,
- Մարզատրամաբանական խաղերի և մարզագույքի վարձույթի տաղավարներ,
- Վրանային ավան /քեմփինգ/, նաև տնակային հյուրանոց ծառերի վրա,
-Ամբողջ տարածքի կանաչապատում, ձևավորում, լուսավորության անցկացում։

 

Տեխնիկական ցուցանիշներ.    Հանգստի գոտու շերտի հաշվարկային երկարությունը 1,5 կմ:

 

Ծրագրի ժամկետներ. Ծրագրի իրականացման ժամկետը 3 տարի է: 


Ծրագրի արժեքը. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 0,6 մլն. ԱՄՆ դոլար: Հնարավոր է ծրագիրն իրականացնել նաև փուլային տարբերակով։ 1-ին փուլում նախատեսվում է իրականացնել հիմնական ժամանցասպորտային հատվածը։

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.    Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում:

 

Ներկա իրավիճակ.  Առկա է կառուցապատման էսքիզային նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player