ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի Ռուսաստանի հրապարակում ստորգետնյա բազմաֆունկցիոնալ համալիրի և ավտոկայանատեղի կառուցում

 

Ծրագրի նկարագիրը.  Սույն նախագծով առաջարկվում է տրանսպորտային հանգույցի կառուցում Գրիգոր Լուսավորիչ փողոցում, ստորգետնյա բազմաֆունկցիոնալ համալիրի և ավտոկայանատեղի ստեղծում Երևանի Ռուսաստանի հրապարակի տարածքում:

Առաջարկվող նախագծային տարածքի շուրջ տեղակայված են Երևանի քաղաքապետարանի վարչական շենքը, «Երևան Պլազա» բիզնես-կենտրոնը, Գլաձոր համալսարանը, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը», «Մոսկվայի տուն» բազմաֆունկցիոնալ գործարար կենտրոնի շենքը, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանությունների շենքները:


Ծրագրով նախատեսվում է կառուցել եռահարկ ստորգետնյա համալիր, որտեղ հնարավոր է նախատեսել .
- ստորգետնյա վերին հարկում՝ առևտրի և սպասարկման օբյեկտներ, ստորգետնյա անցում հետիոտնի համար, որը խիստ անհրաժեշտ է տրանսպորտային այս բարդ և բավականին ընդարձակ հատվածի համար,
- ստորգետնյա 2-րդ և 3-րդ հարկերում՝ ավտոկայանատեղի շուրջ 450 մեքենայի համար:
Նախագծային աշխատանքների ընթացքում կքննարկվի Գրիգոր Լուսավորիչ փողոցում տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցի կառուցման հնարավորությունը` Գրիգոր Լուսավորիչի, Իտալիայի ու Բեյրութի փողոցների խաչմերուկի հատվածում:

 

Տեխնիկական ցուցանիշներ. Հրապարակի և խաչմերուկի հանգույցի նախագծային հողամասի ընդհանուր մակերեսը՝ 11.000քմ:
Հարկայնությունը՝ 3:
Մեկ հարկի մակերեսը՝ 4400քմ։

 

Ընդհանուր մակերեսը՝ 4400 x 3 = 13 200 քմ:

 

Ծրագրի ժամկետներ. Շուրջ 2 տարի:

 

Ծրագրի արժեքը.  Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 17 մլն ԱՄՆ դոլար:
Ներդրումների ձևը և հիմնական պայմանները
Համայնք-մասնավոր համագործակցություն
Կքննարկվի տարածքը համապատասխան ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրման հողատարածքների օգտագործման վարձավճարների կամ վաճառքի արտոնյալ կարգի հաստատման հնարավորությունը և պայմանները, ինչպես նաև համայնքի մասնակցության այլ տարբերակների հնարավորությունը։

 

Ներկա իրավիճակ.  Առկա են «Երևան նախագիծ» ՓԲԸ կողմից մշակված նախագծային լուծումներ: Անհրաժեշտ է տարածքի երկրաբանական հետազոտություն:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player