ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակում ստորգետնյա բազմաֆունկցիոնալ համալիրի և ավտոկայանատեղի կառուցում

 

Ծրագրի նկարագիրը.  Սույն նախագծով առաջարկվում է ստորգետնյա բազմաֆունկցիոնալ համալիրի և ավտոկայանատեղի կառուցում Ստ. Շահումյանի անվան հրապարակում: Առաջարկվող նախագծային տարածքի շուրջ տեղակայված են նորակառույց կառավարական վարչական համալիրը, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ գլխավոր դատախազության շենքերը և այլ կառույցներ:

Ստորգետնյա 1–ին հարկում նախատեսվում է կառուցել հետիոտն անցում, առևտրի և սպասարկման օբյեկտներ, սրճարան և այլն, իսկ 2-րդ և 3-րդ հարկերում՝ ավտոկայանատեղի:

 

Տեխնիկական ցուցանիշներ.  Հարկայնությունը՝ 3:
Նախագծային մակերեսը մեկ հարկի համար՝ 3150 քմ։
Ընդհանուր մակերեսը՝ 3150մ2 x 3 հարկ= 9450 քմ։
Հատակագծային չափերը 60.5x52 մետր:
Նախագծում և հաշվարկում ընգրկված չէ հրապարակին հարող Խորենացու փողոցի հատվածը, որը հագեցած է ստորգետնյա ինժեներական հաղորդակցուղիներով։ Այն ընդգրկելու դեպքում ծախսերը կավելանա 2 մլն ԱՄՆ դոլարով:

Կայանատեղի մտնելու և դուրս գալու համար նախատեսված է 2 թեքանց՝ Վ.Սարգսյանի փողոցին զուգահեռ՝ առկա երթևեկային լայնության պահպանմամբ: Յուրաքանչյուր հարկում անցուղիների լայնությունը նախատեսված է 6.1 մետր, յուրաքանչյուր մեքենայի կայանատեղի համար՝ 2.7 մետր լայնություն, 5.5 մետր երկարություն: Կայանատեղերի ընդհանուր քանակը կազմում է շուրջ 200 տեղ

 

Ծրագրի ժամկետներ. Շուրջ 2 տարի:

 

Ծրագրի արժեքը. Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար:

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.  Համայնք-մասնավոր համագործակցություն
Կքննարկվի տարածքը համապատասխան ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրման հողատարածքների օգտագործման վարձավճարների կամ վաճառքի արտոնյալ կարգի հաստատման հնարավորությունը և պայմանները, ինչպես նաև համայնքի մասնակցության այլ տարբերակների հնարավորությունը։

 

Ներկա իրավիճակ.  Հրապարակին կից տեղամասերում կատարված երկրաբանական ուսումնասիրության արդյունքների համաձայն գետնի մակերևույթից 5-7 մետր խորության վրա գրունտները հագեցած են ստորգետնյա ջրով, հետևաբար, անհրաժեշտ կլինի աշխատանքային նախագծում նախատեսել ջրամեկուսացման – ջրահեռացման հատուկ միջոցառումներ:


Առկա է «Երևան նախագիծ» ՓԲԸ կողմից մշակված էսքիզային տարբերակ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player