ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Սայաթ-Նովա պ.-Աբովյան փ. խաչմերուկի ստորգետնյա անցման կառուցում՝ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի II մուտքով

Ծրագրի նկարագիրը. Սույն ծրագրով առաջարկվում է Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում կառուցել ստորգետնյա ուրբանիզացիա՝ հետիոտն անցումով, առևտրա-հասարակական սպասարկման նշանակության տաղավարներով, ինչպես նաև նախկինում նախատեսված մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի վերին նախասրահով:
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի վերին նախասրահը նախատեսվում է կառուցել Աբովյան փողոցին հարող բնակելի տան բակում՝ մետրոպոլիտենի գոյություն ունեցող թունելների ուղղությամբ: Ուղևորների մուտքը վերին նախասրահից դեպի գոյություն ունեցող ստորգետնյա կայանը կկազմակերպվի շարժասանդուղքի և կառուցվելիք թունելի /երկարությունը՝ 50մ/ միջոցով:
Մետրոպոլիտենի նախասրահը գետնանցումով /լայնությունը՝ 7մ/ կմիանա Աբովյան փողոցի տակ նախատեսվող տարածքին։ Տվյալ տարածքում կարելի է նախատեսել նաև առևտրի տաղավարներ:

Առաջարկը ներկայացվում է հետևյալ 3 տարբերակով՝


Տարբերակ 1. Կառույցն ընդգրկում է հիմնականում խաչմերուկի հատվածը՝ դեպի կայարան գետնանցումով,


Տարբերակ 2. Կառույցն ընդգրկում է Աբովյան փողոցի ստորգետնյա հատվածը՝ մինչև բնակելի շենք,


Տարբերակ 3. Կառույցը տարածվում է Սայաթ-Նովա պողոտայով և Աբովյան փողոցով՝ առանց դեպի կայարան գետնանցման, որը կարող է նախատեսվել 2-րդ փուլում:

 

Տեխնիկական ցուցանիշներ


Տարբերակ 1. Մակերեսը՝ 3 260 քմ /առանց դեպի կայարան գետնանցման/:

Տարբերակ 2. Մակերեսը՝ 3 000 քմ /առանց դեպի կայարան գետնանցման/:

 

Տարբերակ 3. Մակերեսը՝ 5 700 քմ:

 

Ծրագրի ժամկետներ. Ծրագրի իրականացման ժամկետները՝

- ստորգետնյա անցման շինարարություն՝ 2 տարի,

- մետրոպոլիտենի նախասրահի շինարարություն՝ մինչև 4 տարի:


Ծրագրի արժեքը. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումները կկազմեն 4-7 մլն ԱՄՆ դոլար՝ առանց ստորգետնյա ինժեներական կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքների արժեքի:


Ներդրումների ձևը և հիմնական պայմանները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում:


Ներկա իրավիճակ. Առկա են կառուցապատման էսքիզային նախագիծ-առաջարկներ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player