ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի կայարանամերձ հրապարակում ստորգետնյա առևտրի և սպասարկման համալիրի ու ավտոկայանատեղի կառուցում

Ծրագրի նկարագիրը.  Սույն ծրագրով նախատեսվում է Երևանի կայարանամերձ հրապարակի տարածքում ստորգետնյա ուրբանիզացիայի ստեղծում: Առաջարկվում է կառուցել ստորգետնյա առևտրի և սպասարկման համալիր ու ավտոկայանատեղ: Միաժամանակ կնախատեսվի ստորգետնյա անցում Տիգրան Մեծի պողոտայի տակով /շարունակությունը Արցախի պողոտա/, որը խիստ անհրաժեշտ է տրանսպորտային այս բարդ և բավականին ընդարձակ հատվածի համար:
Առաջարկվող նախագծային տարածքի կենտրոնական առանցքով տեղակայված է Երևանի երկաթուղային կայարանի շենքը, աջակողմյան եզրագծով՝ Երկաթուղայինների մշակույթի պալատը, ձախակողմյան մասում` հյուրանոցի անավարտ կառույցը: Նախագծային աշխատանքների ընթացքում կքննարկվի տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցի կառուցման հնարավորությունը:

 

 

Տեխնիկական ցուցանիշներ.   Նախագծային մակերեսը կկազմի մոտ 10800 քմ /120x90մ/: Հարկայնության խնդիրը /1 կամ 2 հարկ/ հնարավոր կլինի ճշտել տարածքի երկրաբանական հետազոտության արդյունքում:

 

 

Ծրագրի ժամկետներ. Շինարարական աշխատանքների ժամկետը 3 տարի է։

 

 

Ծրագրի արժեքը. Շինարարության արժեքը երկու հարկի համար կկազմի շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար:

 


Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.  Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

 


Ներկա իրավիճակ. Առկա են նախագծային լուծման օրինակներ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player