ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցում

 

Ծրագրի նկարագիրը. Ծրագրի նպատակն է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոցի առաջին նրբանցքում կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։ Կառույցը կունենա 15 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր։ Ստորգետնյա հարկերում նախատեսվում է 63 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի։ Վերգետնյա առաջին և երկրորդ հարկերի բարձրությունը 3.9 մետր է։ Նախատեսվում է ընդարձակ մուտք, առևտրային տարածքներ, պահեստային տարածքներ։ Կառույցի 3-15-րդ հարկերում նախատեսվում են ընդհանուր հաշվով 104 բնակարաններ՝ 103.3 քմ-ից մինչև 149.0 քմ մակերեսով։
Տեխնիկական ցուցանիշներ Հողի մակերեսը կազմում է՝ 2494.0 քմ, կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 1155.0 քմ, ընդհանուր մակերեսը՝ 22075.0 քմ, շինարարության ծավալը՝ 76670.0 խմ։
Հարկայնությունը՝ 15 հարկ։

 

Ծրագրի ժամկետներ. Շուրջ 3 տարի:

 

Ծրագրի արժեքը. Շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար։

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ:

 

Ներկա իրավիճակ. Առկա են ճարտարապետաշինարարական փաստաթղթերը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player