ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Երևանի Բերդ» հասարակական, գործարարական և մշակութային համալիրի կառուցման ծրագիր

 

Ծրագրի նկարագիրը.    Ծրագրի նպատակն է բարեկարգել քաղաքի արևմտյան հատվածը՝ կառուցելով միջազգային հասարակական, գործարարական և մշակությային համալիր:
Հիմնականում հասարակական բնույթի կառուցապատմամբ նախատեսվում է տարածքը դարձնել մշակութային և գործարարական կենտրոն, դիվանագիտական ներկայացչությունների և միջազգային կազմակերպությունների գրասենյակների տեղակայման վայր։ Տարածքում նախատեսվում է նաև բնակելի թաղամաս դիվանագետների համար, ինչպես նաև համաքաղաքային նշանակության հանգստի գոտու ստեղծում:
Տարածքը գտնվում է քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ Հրազդան գետի կիրճի գոտում և զբաղեցնում է 164.1 հա: Ներդրումային ծրագրի շրջանակում առաջարկվում է՝

1.Բնակելի կառուցապատում դիվանագիտական ներկայացչությունների համար
Նախատեսվում է կառուցել բնակելի թաղամասեր` նույն տարածքում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների համար:

2.Բնակելի կառուցապատման գոտի
Նոր թաղամասում նախատեսվում է կառուցել բնակելի շենքերի 5 բակային խումբ:

3.Զբոսաշրջային կենտրոն
«Երևանի Բերդ» ծրագրի իրականացմամբ նախատեսվում է տարածքը վերակառուցել որպես հասարակակագործարարական և մշակութային միջազգային համալիր, որտեղ կգործեն բազմաթիվ թանգարաններ, ցուցասրահներ, դահլիճներ, դիվանագիտական ներկայացուցչությունների գրասենյակներ, գործարարական կենտրոններ և այլն:

 

Տեխնիկական ցուցանիշներ.   Բնակելի կառուցապատում դիվանագիտական ներկայացչությունների համար նախատեսված տարածքը կազմում է 4.3 հա։ Տարածքում կկառուցվեն սակավահարկ անհատական բնակելի տների և դարավանդային տիպի առանձնատների թաղամասեր, որից 3 թաղամաս՝ 3-4 հարկանի 16 շենքերի կառուցմամբ՝ միջինում 11000 քմ ընդհանուր մակերեսով, և 5 թաղամաս՝ 1-2 հարկ ունեցող 115 շենքի կառուցմամբ՝ միջինում 11000քմ ընդհանուր մակերեսով:
Բնակելի շենքերի 5 բակային խումբը կներառի 3-4 հարկանի մոտ 29 բազմաբնակարան շենք՝ միջինում 16400 քմ ընդհանուր մակերեսով:
Նախատեսվում է 2 հյուրանոցային համալիրի կառուցում, որոնց համար հատկացված տարածքը կկազմի 3 հա։


Ծրագրի ժամկետներ.   Ծրագրի իրականացման ժամկետը 3 տարի է: Հնարավոր է ծրագիրն իրականացնել նաև փուլային տարբերակով։
Ծրագրի արժեքը Շինարարական աշխատանքների արժեքը կախված է նախագծային լուծումներից:

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.     Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում: Երևանի քաղաքապետարանը կաջակցի նաև իրացման ծրագրի կազմման և գործընթացի կազմակերպման գործում:

 

Ներկա իրավիճակ.    Առկա է «Երևան նախագիծ» ՓԲԸ կողմից մշակված կառուցապատման էսքիզային նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player