ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանում «Վարպետաց քաղաք» մշակութային համալիրի ստեղծում

Ծրագրի նկարագիրը.    Ծրագրի նպատակն է ստեղծագործողների համար Երևանում հիմնել մշակութային համալիր, որտեղ նկարիչները, քանդակագործները, ապակեգործները, արծաթագործները հնարավորություն կունենան ստեղծագործել, ցուցադրել և վաճառել իրենց աշխատանքները, կազմակերպել անհատական ու կոլեկտիվ ցուցահանդեսներ, մշակութային թեմաներով հանդիպում–քննարկումներ և վարպետաց դասեր:

 

 

Ծրագրով նախատեսվում է՝
- Խաչքարագործության, որմնանկարչության և մանրանկարչության և այլ թեմաներով դասընթացների կազմակերպում, հայկական ազգային ավանդույթների ներկայացում,
- Մշտական ցուցադրությունների, միջազգային գիտաժողովների, աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքի կազմակերպում,
- Վարպետաց դասերի կազմակերպում,
Ինտելեկտուալ ժամանցն անցկացնելու համար կենտրոնը հետաքրքիր վայր կլինի նաև այլ արվեստագետների, այցելուների և զբոսաշրջիկների համար: Ստեղծագործությունների վաճառքը նախատեսվում է կատարել ինչպես ցուցասրահներից, այնպես էլ անմիջապես նկարիչների արվեստանոցներից:

Համալիրում նախատեսվում են՝
- անհատական արվեստանոց-ստուդիաներ նկարիչների, քանդակագործների, ապակեգործների, արծաթագործների համար,
- արվեստանոց-ստուդիաներ մասնագիտական ուսուցման համար,
- ցուցասրահներ,
- կոնֆերանս սրահ՝ կինոցուցադրումով,
- վիդեո-գրադարան,
- բանակցությունների համար սրահներ,
- սրճարաններ, ռեստորան,
- ավտոկայանատեղ:
Համալիրի բակային տարածքում կնախատեսվի ամառային ցուցադրատեղեր և սրճարաններ: Նույն նպատակներով կարող է ձևավորվել նաև շենքի հարթ տանիքը:

 

 

Տեխնիկական ցուցանիշներ. Համալիրի ընդհանուր մակերեսը կկազմի 3000-5000 քմ։

 

 

Ծրագրի ժամկետներ. Ծրագրի իրականացման ժամկետը՝ շուրջ 3 տարի:

 


Ծրագրի արժեքը. Շինարարության արժեքը կազմում է 1,5-2 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.   Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում: Մշակույթային համալիրը նախատեսվում է կառուցել չշահագործվող շենքի կամ շինության վերակառուցմամբ:

 

 


Ներկա իրավիճակ.   Առկա է հայեցակարգային նախագիծ, էսքիզներ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player