ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած զարգացման կենտրոնի հիմնում բոլոր տարիքային խմբերի երեխաների համար

Ծրագրի նկարագիրը. Ծրագրի նպատակն է հիմնել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած զարգացման կենտրոն՝ բոլոր տարիքային խմբերի երեխաների համար (2-5, 6-12, 13-18), որտեղ երեխաները կստանան լրացուցիչ գիտելիքներ և կլինի կրթության ստացման այլընտրանքային միջավայր:  

 

Կենտրոնի մանկավարժները և հոգեբանները կունենան հագեցած ուսումնական ծրագիր, որն ուղղված կլինի երեխաների ստեղծագործական հմտությունների, անհատականության, խմբային աշխատանքներում ներգրավվելու ունակության ձևավորմանը, կնպաստի գյուտարարության/հնարամտության զարգացմանն ու դրսևորմանը:

 

Կենտրոնում նախատեսվում է՝


- փորձարարական լաբորատորիայի հիմնում, որտեղ աշակերտները կկարողանան գործնական պայմաններում կիրառել իրենց ստացած գիտելիքները,
- խաղասենյակ՝ հագեցած խաղային ժամանակակից սարքավորումներով,
- խաղահրապարակ՝ հագեցած տարատեսակ մարզական սարքավորումներով,
- տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված դասասենյակներ, որտեղ կանցկացվեն տեխնիկաճարտարագիտական, մոդելավորման, դիզայներական, նկարչության, բնության և կենսաբազմազանության, քիմիայի և ֆիզիկայի գործնական փորձարկումների, տարբեր լեզուների ուսուցման և այլ դասընթացներ՝ հագեցած համապատասխան տեխնիկայով,
- կինոսրահ,
- ցուցասրահ, որտեղ կցուցադրվեն երեխաների աշխատանքները,
- սննդի համար նախատեսված հատված,
- ավտոկայանատեղ:


Կենտրոնը կհամագործակցի այլ երկրներում գործող նմանատիպ կենտրոնների հետ՝ հնարավորություն ստեղծելով կազմակերպել մրցույթներ, ինչպես նաև աջակցել տաղանդավոր երեխաների մասնակցությունը միջազգային մրցույթներին:

 


Տեխնիկական ցուցանիշներ. Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 0.5 հա:

 

 

Ծրագրի ժամկետներ. Շինարարության տևողությունը` շուրջ 3 տարի:

 

 

Ծրագրի արժեքը. Շինարարության արժեքը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար:

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում:

 


Ներկա իրավիճակ. Առկա է հայեցակարգային նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player