ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի ստեղծում

 

Ծրագրի նկարագիրը.  Ծրագրի նպատակն է Երևանում ստեղծել ժամանակակից չափնիշներին համապատասխան պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոն: Դալմայի այգիների հարակից տարածքում նախատեսվում է կառուցել թեմատիկ այգի, որտեղ վերարտադրվելու է Նոյան Տապանի գաղափարը: Ըստ Աստվածաշնչի, համաշխարհային ջրհեղեղից և «հին աշխարհի» կործանումից հետո Նոյի տապանը հանգրվանում է Արարատ լեռան վրա:
Հաշվի առնելով, որ Երևանից Արարատը երևում է իր ամբողջ հմայքով և վեհությամբ, իսկ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասի համար Երևան քաղաքը հանդիսանում է զբոսաշրջիկների առաջին և հիմնական հանգրվանը, ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանը՝ որպես «Նոյի երկիր», կդառնա ինքնատիպ տարածաշրջանային զբոսաշրջային կենտրոն:

Նախագիծը բնութագրվում է կառուցապատման ցածր խտությամբ։ Նախատեսում է հետևյալ հատվածների կառուցում.
1. Նոյան Տապանի նմանությամբ շինություն: Այն կհանդիսանա բաց բեմահարթակով ամֆիթատրոն կամ հյուրանոց, որը ներառում է հանրային կառույցներ (թատրոն, կոնֆերանսների համար նախատեսված դահլիճ և այլն)։
2. Շրջանաձև հրապարակ, որի շուրջ կկառուցվի քրիստոնեական եկեղեցի (Հայ առաքելական եկեղեցի), սինագոգ, մզկիթ և բուդդայական տաճար։
3. Գյուղական միջավայրի ստեղծում (Նոյան Տապանի՝ ցամաք հասնելուց հետո առաջացած գյուղական կյանքի նմանակում )։
4. Գյուղի տարածքում խանութներ, առևտրի կենտրոններ, ռեստորաններ և այլն։
5. Հնաոճ գինեգործարան, որտեղ գինու արտադրության համար կօգտագործվեն հնագույն սարքավորումներ
6. Գյուղական հատվածում՝ առաջին կամ երկրորդ գծում սահմանափակ թվով բնակարանաշինություն /2-3 հարկանի/
7. Խաղողի կամ մրգատու այգիների հիմնում։

 

Տեխնիկական ցուցանիշներ. «Նոյլենդ» կենտրոնը կզբաղեցնի 7 հա տարածք: 

 

Ծրագրի ժամկետներ. Շինարարության տևողությունը` շուրջ 3 տարի:

 

Ծրագրի արժեքը. Շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար:

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում: Երևանի քաղաքապետարանը կդիտարկի նաև հողատարածքների օգտագործման վարձավճարների արտոնյալ կարգի հաստատման հնարավորությունը և պայմանները: Երևանի քաղաքապետարանը կաջակցի նաև իրացման ծրագրի կազմման և գործընթացի կազմակերպման գործում:

 

Ներկա իրավիճակ. Առկա հայեցակարգային նախագիծ, էսքիզներ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player