ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Արվեստի, զբոսաշրջության անտառապուրակային համալիր կենտրոնի ստեղծում

 

Ծրագրի նկարագիրը.   Ծրագրի նպատակն է Երևանում ստեղծել ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մշակութային և զբոսաշրջության կենտրոն:Դալմայի այգիներին հարակից տարածքում նախատեսվում է ստեղծել անտառպուրակային հանգստի և ժամանցի համալիր, որտեղ կլինեն կենսաբազմազանության ցուցադրության գոտի, այգիներ և ճեմուղիներ, մանկական ժամանցի գոտի, հեծանվուղի, լանդշաֆտային ազատ հանգստի և հասարակական սննդի օբյեկտների համար նախատեսված գոտիներ:

Նախատեսվում է նաև «Արթսիթի» արվեստի կենտրոնի ստեղծում՝ ժամանակակից արվեստի թանգարան, պատկերասրահ, առանձնատներ արվեստագետների համար։ Յուրաքանչյուր առանձնատանը նախատեսված է բնակելի հատված և արհեստանոց՝ բնական ընդարձակ լուսավորությամբ: Առանձնատների սեփականատերերը հնարարվորություն կունենան ցուցադրել և վաճառել իրենց ստեղծագործությունները, ինչպես նաև դրանք ներկայացնել ժամանակակից արվեստի թանգարանում և պատկերասրահում: «Արթսիթի» կենտրոնի բացօթյա տարածքներում կկազմակերպվեն քանդակների և արվեստի այլ գործերի ցուցադրություններ, մշակութային կյանքին վերաբերող այլ միջոցառումներ։

 

Տեխնիկական ցուցանիշներ.   Համալիր կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 250 հա։ 

 

Ծրագրի ժամկետներ.  3 տարի

 

Ծրագրի արժեքը. Շուրջ 80 մլն ԱՄՆ դոլար:

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.   Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում: Երևանի քաղաքապետարանը կդիտարկի նաև հողատարածքների օգտագործման վարձավճարների արտոնյալ կարգի հաստատման հնարավորությունը և պայմանները: Երևանի քաղաքապետարանը կաջակցի նաև իրացման ծրագրի կազմման և գործընթացի կազմակերպման գործում:

 

Ներկա իրավիճակ. Առկա է հայեցակարգային նախագիծ, էսքիզներ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player