ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Բազմաֆունկցիոնալ առողջարարական-վերականգնողական համալիր-կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիր

Ծրագրի նկարագիրը.  Ծրագրով նախատեսվում է Թբիլիսյան խճուղու շրջանցիկ թունելի հատվածում ստեղծել բազմաֆունկցիոնալ առողջարարական համալիր՝ ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանից ժամանած այցելուների համար: Այստեղ այցելուն կստանա համալիր բուժում, վերականգնողական կուրսեր, որը կզուգակցվի հանգստի հետ:
Կենտրոնի կողմից առաջարկվող ծրագրերը կունենան կանխարգելիչ կամ բուժիչ բնույթ, որոնք կիրականացվեն բժիշկների հսկողության ներքո: Յուրաքանչյուր այցելու կունենա բուժման պլան:

Համալիրում կմատուցվեն հետևյալ ծառայությունները՝

- կոսմետիկ/պլաստիկ և վերականգնողական վիրաբուժություն,
- ստոմոտոլոգիական ծառայություններ, ներառյալ ատամների իմպլանտացիան և օրթոդոնտիկ բուժումը,
- դիագնոստիկ ծառայություն,
- սրտաբանական և սրտանոթային բուժում,
- աչքերի բուժում/վիրահատություն,
- օրթոպեդիկ/ անտրոպոմետրիկ կոսմետոլոգիա,
- էնդոկրինոլոգիա ,
- ուրոլոգիա/գինեկոլոգիա,
- նյարդաբանություն,
- հոգեբանություն
- սննդաբանի խորհրդատվություն և այլն:


Համալիրը կունենա հյուրանոցային համարներ, առանձնացված քոթեջներ, ինչպես նաև սրճարան, ճաշարան, առևտրի կենտրոններ: Համալիրում նախատեսվում է բացօթյա և փակ լողավազան, այգիներ, մարզվելու համար ճեմուղիներ և այլն:

Համալիրը կունենա «Call center» կապի կենտրոն, որտեղ հեռախոսային օպերատորները տարբեր լեզուներով կծանոթացնեն համալիրի ծառայություններին, իսկ համապատասխան մասնագետները կանցկացնեն նախնական խորհրդատվություն։

Օտարերկրյա այցելուների համար համալիրը կլինի գրավիչ՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով՝

 

- բուժման ցածր արժեք,
- բարձրորակ բժշկական ծառայություններ,
- հարմարավետ հանգստի պայմաններ:
Տեխնիկական ցուցանիշներ Համալիր կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի մինչև 2 հա:

 

Ծրագրի ժամկետներ.   Ծրագրի իրականացման ժամկետը՝ շուրջ 3 տարի:

 

 

Ծրագրի արժեքը. Շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ:

 

 

Ներկա իրավիճակ.   Առկա է հայեցակարգային նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player