ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մեծածախ ապրանքների և պահեստավորման լոգիստիկ կենտրոնի կառուցման ներդրումային նախագիծ

Ծրագրի նկարագիրը.  Ծրագրի նպատակն է Երևանում ստեղծել մեծածախ ապրանքների և պահեստավորման միջազգային լոգիստիկ կենտրոն Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարևանությամբ՝ Արտաշատի խճուղու հարակից հատվածում: Կենտրոնը կհանդիսանա տարանցիկ ապրանքների սպասարկման մեծածախ առևտրի իրականացման և այլ լոգիստիկ ծառայությունների մատուցման կետ:


Ծրագրով նախատեսվում է կառուցել՝
- ջերմաստիճանի կարգավորմամբ պահեստներ, այդ թվում՝ սառնարանային պահեստներ,
- գրասենյակային տարածքներ, որոնք կտրվեն վարձակալության,
- մատչելի հյուրանոց,
- առևտրի և սննդի կետեր,
- տեխսպասարկման կայան,
- բեռնատար և մարդատար մեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղ:


Տեխնոլոգիապես հագեցած այս կենտրոնն ապրանքատերերին հնարավորություն կտա նաև կազմակերպել գույքագրում, տեսակավորում, միջազգային չափանիշներին համապատասխան փաթեթավորում, փաստաթղթերի ձևակերպում և այլն:

 

Տեխնիկական ցուցանիշներ. Տարածքի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 10 հա:

 

Ծրագրի ժամկետներ. Շինարարության տևողությունը` շուրջ 3-5 տարի:

 

Ծրագրի արժեքը. Շինարարության արժեքը կկազմի շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար:

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.  Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում:

 

 

Ներկա իրավիճակ. Առկա է հայեցակարգային նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player