ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երեխաների համար արկածային քաղաքի ստեղծման ներդրումային նախագիծ

Ծրագրի նկարագիրը.    Ծրագրի նպատակն է Երևան քաղաքում ստեղծել երեխաների ակտիվ, հետաքրքիր և էքստրեմալ հանգիստ ապահովող փոքրիկ «քաղաք»՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար:
Ժամանցային «քաղաքը» նախատեսվում է կառուցել Հրազդան գետի կիրճում, որը կդառնա ուրախ, բազմատեսակ և ապահով զվարճանքի ծառայությունների մատուցման ինքնատիպ վայր, իսկ բարձրորակ սպասարկումը, նոր տեխնոլոգիաները և տարաբնույթ հետաքրքրությունները կապահովեն երեխաների ակտիվ հանգիստը։ Այստեղ բարձր որակավորում ունեցող մասնագետները կապահովեն փոքրիկ հաճախորդների մաքսիմալ անվտանգությունը բոլոր խաղերի ժամանակ, ինչպես նաև կմարզեն և կսովորեցնեն թե ինչպես հաղթահարել էքստրեմալ քաղաքի բոլոր խաղային փուլերը և խոչընդոտները։ Փոքրիկ քաղաքում առկա բոլոր խաղերը, այդ թվում՝ փեյինթ բոլ, լազերթագ, քվեստ, ժայռամագլցում, թռիչք պարանով, պանդա պարկ, նետաձգություն և փեյինթ բոլային տիր, կվոդրացիկլ, բագգի, լաբիրինթ, վանդակ, ֆուտբոլ, վոլեյբոլ և մյուս բոլոր խաղերը միտված են երեխաների մոտ զարգացնելու տոկունություն, տրամաբանություն և խոչնդոտներ հաղթահարելու ձգտում։
Նախագիծը ներառում է ժամանցի կազմակերպման տարբերակներ՝ ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար։ Մինչ երեխաները տարված կլինեն խաղերով, ծնողներն իրենց հանգիսը կարող են վայելել միջավայրին համապատասխան սրճարանում, իսկ ցանկության դեպքում իրենց երեխաների հետ միասին կարող են մասնակցել նաև խաղերին։
Սրճարանը նախատեսված կլինի նաև մանկական միջոցառումներ կազմակերպելու համար, որտեղ փորձառու մասնագետները երեխաների համար կապահովեն հիանալի ժամանց և օրը կդարձնեն տոն։

 

 

 

Տեխնիկական ցուցանիշներ.    Արկածային քաղաքի մակերեսը կկազմի շուրջ 1 հա։

 

 

Ծրագրի ժամկետները.   Ծրագրի իրականացման ժամկետը՝ շուրջ 3 տարի։

 

 

 

Ծրագրի արժեքը.    Ծրագրի արժեքը կկազմի շուրջ՝ 1 մլն ԱՄՆ դոլար:

 

 

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.    Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք–մասնավոր համագործակցության շրջանակներում։

 

 


Ներկա իրավիճակ.   Առկա է հայեցակարգային նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player