ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանում մերձքաղաքային տրանսպորտի վերջնակետային հանգույցի կազմավորման ներդրումային ծրագիր

Ծրագրի նկարագիրը.  Մերձքաղաքային տրանսպորտի վերջնակետային հանգույցների կազմավորումը նպատակ ունի ստեղծել միջքաղաքային երթուղային, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների կայանման գոտի, Երևան մտնող տրանսպորտային միջոցների համար հիմնական և ժամանակավոր կանգառներ, վերանորոգման, լվացման և վառելիքի լիցքավորման կայաններ, իսկ վարորդների և ուղևորների համար ձևավորել բարենպաստ պայմաններ ժամանակավոր հանգստի, սննդի ընդունման, ինչպես նաև առևտրի համար:

Նախագծի իրագործումը հնարավորություն կստեղծի նաև նվազեցնելու քաղաք մուտք գործող տրանսպորտային միջոցների հոսքը` վերջնակետային հանգույցից հանրային տրանսպորտով երթևեկելու պարագայում, ինչպես նաև նվազեցնել այլ բնակավայրերի և մերձքաղաքային երթուղային և այլ ավտոմեքենաների տարանցիկ երթևեկության հոսքը քաղաքի միջով: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը:
Մերձքաղաքային տրանսպորտի վերջնակետային հանգույցը նպաատակահարմար է կառուցել Նորագավիթ-Արտաշատի խճուղի խաչմերուկում:

 

 

Տեխնիկական ցուցանիշներ. Հողամասի մակերեսը կարող է կազմել 3 000-10 000 ք.մ.: Համալիրի կազմը և ցուցանիշները կճշտվեն առաջադրանքի հստակեցումից հետո:

Համալիրի հնարավոր կազմը կներառի՝
- միջքաղաքային երթուղային ավտոկայան,
- ավտոկայանատեղի՝ ուղևորատար, բեռնատար և մարդատար ավտոմեքենաների համար,
- ավտոմեքենաների վերանորոգման և լվացման կետեր,
- ավտովառելիքի լցակայաններ,
- սննդի ընդունման ամառային և փակ հաստատություններ /սրճարան, սննդի արագ ընդունման կետեր/,
- հյուրանոցային հատված,
- բուժսպասարկման կետ և դեղատուն,
- կենցաղսպասարկման կետեր` վարսավիրանոց, հագուստի մաքրում և այլն,
- հուշանվերների և զովացուցիչ ջրերի վաճառակետեր,
- առևտրի սրահներ, մեծ և մինի շուկաներ,
- հասարակական զուգարաններ:

 

Ծրագրի ժամկետներ.   Ծրագիրը հնարավոր է իրականացնել 3-5 տարում:


Ծրագրի արժեքը.   Ծրագրի արժեքը կախված է համալիրի կազմից և չափերից, որը կճշտվի առաջադրանքի հստակեցումից հետո:

 


Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.   Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

 

Ներկա իրավիճակ.   Առկա է կառուցապատման հայեցակարգ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player