ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում

Ծրագրի նկարագիրը.    Ծրագրի նպատակն է Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 8/13 հասցեում կառուցել բազմաբնակարան բնակելի շենք։ 14 հարկանի շենքի առաջին հարկում նախատեսված են առևտրային, սպասարկման և այլ ծառայությունների համար տարածքներ, իսկ երկրորդից տասնչորսերորդ հարկերը կլինեն բնակելի։ Երկու նկուղային հարկերում նախատեսված են ավտոկայանատեղեր՝ ավելի քան 80 ավտոմեքենայի համար։ Շենքն ունի մեկ շքամուտք, յուրաքանչյուր հարկում նախատեսված է ութ բնակարան։ Բնակարանների ընդհանուր թիվը 104-ն է։

  

Տեխնիկական ցուցանիշներ.    Շենքը նախատեսվում է կառուցել մոնոլիտ եղանակով, կոնստրուկտիվ սխեման նախատեսված է սեյսմիկ 3-րդ գոտում կառուցման համար։ Արտաքին պատերը պարագծով եռաշերտ են, ճակատային և ներքին շերտերը՝ թեթև բետոնե ամրանավորված լցվածքով։
Նկուղային հարկերի մակերեսներն են՝ 1150մ2 և 1005մ2, առաջին հարկի մակերեսը՝ 465.0մ2, բնակարանների ընդհանուր մակերեսը տիպարային հարկում՝ 543մ2, ընդհանուր բնակելի մակերեսը շենքում 7061.6մ2 է, ընդհանուր մակերեսը՝ 10377.8մ2։

 

 Ծրագրի ժամկետներ.   Շուրջ 3 տարի։

 

 

Ծրագրի արժեքը Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 5,5 մլն ԱՄՆ դոլար։

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.   Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին ներդրողին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում:

 

Ներկա իրավիճակ. Առկա է էսքիզային նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player