ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցում և արդիականացում

Ծրագրի նկարագիրը.     «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագրի հիմնական նպատակն է ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար ստեղծել 21-րդ դարին համահունչ ոճային և թեմատիկ հարուստ լուծումներով  մի վայր՝բոլոր տարիքային խմբերի համար, որտեղ միաձուլված են լինելու հանգստի, ժամանցի և զվարճանքի բոլոր երեք տարրերը։ Վերակառուցման և արդիականացման ծրագրումհատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և առասպելներին առնչվող բաղադրիչներին։

Նոր Հաղթանակ զբոսայգու առաջնային խնդիրն է դարձնել այն նորաոճ՝ պահպանելով Հաղթանակ զբոսայգու հիմնական բաղադրիչները: Ծրագրով նախատեսված է կառուցել այգու հասարակական և վճարովի գոտիներ: Վճարովի գոտում ստեղծվելու է ամֆիթատրոն, ժամանակակից մանկական խաղահրապարակներ, ատրակցիոններ,  կախարդական այգի և զվարճանքի յուրահատուկ կառույցներ: Հասարակական գոտում նախատեսվում է իրականացնել տարածքի կանաչապատում, այգիների և ճեմուղիների արդիականացում: Այգու ենթակառուցվածքները կնախատեսվեն այնպես, որ այն հնարավոր լինի շահագործել տարվա բոլոր եղանակներին:

Հաղթանակ զբոսայգու տարբերակող առանձնահատկություններից է լինելու նաև 21-րդ դարի ինտերակտիվ ուսումնական բաղադրիչների կիրառությունը։ Արդյունքում այգու բոլոր այցելուները հնարավորություն կունենան օգտվելու տեղեկատվական համակարգերից։

 

Տեխնիկական ցուցանիշներ.   «Հաղթանակ» զբոսայգու տարածքը կազմում է 270.0 հազ. քմ։

 

Ծրագրի ժամկետներ. Շինարարության տևողությունը` շուրջ 3 տարի: 

 

Ծրագրի արժեքը.   Շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար:

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.  Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում: Երևանի քաղաքապետարանը կդիտարկի նաև  հողատարածքների օգտագործման վարձավճարների արտոնյալ կարգի հաստատման հնարավորությունը և պայմանները: Երևանի քաղաքապետարանը կաջակցի նաև իրացման ծրագրի կազմման և  գործընթացի կազմակերպման գործում:

 

Ներկա իրավիճակ.  Առկա  է հայեցակարգային (էսքիզային) նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player