ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում բնակելի թաղամասի վերակառուցման ծրագիր

 

Ծրագրի նկարագիրը.   Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Էստոնական, Շինարարների և Աբելյան փողոցներով պարփակված թաղամասի վերակառուցման նպատակն է տարածքի առավել արդյունավետ պլանավորումը և օգտագործումը՝ հաշվի առնելով քաղաքացիների ժամանակակից պահանջները և կարիքները:
Նախագծվող ամբողջ միջավայրը` շենքերը, ճանապարհները, անցումները, հարմարեցված և մատչելի է լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար: Նախատեսվում են թեքահարթակներ, համապատասխան չափերի վերելակներ, հարմարեցված սանհանգույցներ:

 

Տեխնիկական ցուցանիշներ Թաղամասի մակերեսը՝ 13.53 հա։


Մշակված բնակելի թաղամասի կառուցապատման էսքիզային նախագծով նախատեսված է.
- 3-սեկցիա ունեցող բնակելի շենք` 5 հատ,
-անկյունային լուծմամբ 5-սեկցիա ունեցող բնակելի շենք` 16 հատ,
-դպրոց` 1 հատ,
-մանկապարտեզ` 1 հատ,
-2-հարկանի առևտրի կենտրոն` 1 հատ, ինչպես նաև ցոկոլային հարկում ավտոկայանատեղի, մեկ հարկի մակերեսը 1760 քառ.մ,
-թաղամասի համար ընդհանուր հանգստի կանաչ գոտի /այգի/:
Առևտրի կենտրոնին կից նախատեսված բնակելի շենքը անհրաժեշտության դեպքում կարող է նախագծվել որպես հյուրանոց:

 

Ծրագրի ժամկետներ.   Ծրագրի իրականացման տևողությունը՝ 5 տարի:

 

Ծրագրի արժեքը.   Իրացման և շինարարության արժեքը կազմում է շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար:

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.   Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:


Ներկա իրավիճակ.   Առկա է էսքիզային նախագիծ՝ մշակված «Երևան նախագիծ» ընկերության կողմից:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player