ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ճանապարհային էստակադա Արգավանդի հանգույցից մինչև օդանավակայանի խաչմերուկ Իսակովի պողոտայով

Ծրագրի նկարագիր. Երևանի Գլխավոր հատակագծով նախատեսված է Երևանից դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան անմիջական կապն ապահովող լրացուցիչ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհի ստեղծում: Գործող միջպետական M-5 ավտոմայրուղու վրա ճանապարհային էստակադայի կառուցումը՝ ճանապարհային պաստառի միջին շերտի երկարությամբ, ծրագրի իրականացման տարբերակներից մեկն է: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել Իսակովի պողոտայի՝ Արգավանդի տրանպորտային հանգույցից մինչև օդանավակայան ընկած հատվածում:

Տեխնիկական ցուցանիշներ.    Էստակադա՝ Լ=1500 մ, B=18,5 մ, S=27 750 քմ


Ճանապարհ՝ Լ=2000 մ, B=20,0 մ, S=40 000 քմ
Երթևեկելի մաս՝ 2 x 2 երթևեկելի շերտ
Երթևեկելի գոտիների քանակը՝ 4

 


Ծրագրի ժամկետներ.   Ծրագրի իրականացման ժամկետը 3 տարի է:

 

Ծրագրի արժեք.  Շինարարության արժեք կազմում է շուրջ 44 մլն ԱՄՆ դոլար։

 

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմաններ. Նախատեսվում է ծրագիրն իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Ճանապարհով երթևեկելու համար ներդրողը կգանձի համապատասխան վարձավճար, որի առավելագույն չափը կսահմանվի քաղաքապետարանի կողմից:

 

Ներկա իրավիճակ. Առկա է «Երևան նախագիծ» ՓԲԸ կողմից մշակված էսքիզային տարբերակ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player