Պահոց

Ներքին աուդիտի բաժնի համայնքային ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներ

07.02.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի համայնքային ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներ:

 

 

Հ/հ

 

Համայնքային ծառայության թափուր

պաշտոնի անվանումը

Ծածկա­գիրը

Մրցույթ անց­կաց­­նելու օրը և ժամը

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

1

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ

2.3-462

12.03.2019թ. ժամը 10:00

25.02.2019թ.

ժամը 17:00

2

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ

2.3-463

12.03.2019թ. ժամը 10:00

25.02.2019թ.

ժամը 17:00

3

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ

2.3-464

12.03.2019թ. ժամը 10:00

25.02.2019թ.

ժամը 17:00

4

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջատար  մասնագետ

3.1-428

12.03.2019թ. ժամը 10:00

25.02.2019թ.

ժամը 17:00

5

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջատար  մասնագետ

3.1-429

12.03.2019թ. ժամը 10:00

25.02.2019թ.

ժամը 17:00

 

Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին` ժամը 10.00-ին։

Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ www.yerevan.am, «Տեղեկատվական կենտրոն» բաժնի «Աշխատանք» ենթաբաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում` քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության համացանցային կայքէջում (mtad.gov.am, «Համայնքային ծառայության» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին)։

* * *
Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի հ.201 աշխատասենյակում (Արգիշտի 1 հասցեում, հեռախոս (011) 514-229) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում (Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.3, 613 սենյակ, հեռ. (010) 511-367) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10.00-ից 17.00-ն (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։