Պահոց

Հայտարարություն

13.05.2016

Հայտարարություն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների

 

Հ/հ

Համայնքային ծառայության թափուր պաշտոնի անվանումը

Ծածկագիրը

Մրցույթ անցկացնելու

օրը

1

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ

 2.3-12

16.06.2016թ. ժամը 10:00 

2

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսաապահովման բաժնի գլխավոր մասնագետ

 2.3-32

 16.06.2016թ. ժամը 10:00

3

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի առաջատար մասնագետ

 3.1-412

 17.06.2016թ. ժամը 10:00

4

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի երկրորդ կարգի մասնագետ

  3.3-12

 17.06.2016թ. ժամը 10:00

5

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային առաջին բաժնի առաջատար մասնագետ

  3.1-63

 17.06.2016թ. ժամը 10:00

6

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երկրորդ բաժնի պետ

  2.1-42

 16.06.2016թ. ժամը 10:00

7

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետ

 3.2-479

 17.06.2016թ. ժամը 10:00

8

 Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետի տեղակալ

 2.2-25

 16.06.2016թ. ժամը 10:00

9

 Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ

 2.3-127

 16.06.2016թ. ժամը 10:00

10

 Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի առաջին կարգի մասնագետ

 3.2-198

 17.06.2016թ. ժամը 10:00

11

 Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

 2.1-98

 16.06.2016թ. ժամը 10:00

12

 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ

 2.3-221

 16.06.2016թ. ժամը 10:00

13

 Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի առաջին կարգի մասնագետ 

 3.2-326

 17.06.2016թ. ժամը 10:00

14

 Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ

 3.2-354

 17.06.2016թ. ժամը 10:00

15

 Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ

 3.2-367

 17.06.2016թ. ժամը 10:00

16

 Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ

 2.1-135

 16.06.2016թ. ժամը 10:00

17

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ

 3.2-385

 17.06.2016թ. ժամը 10:00

18

 Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ

 3.2-428

 17.06.2016թ. ժամը 10:00

19

 Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ

 3.2-444

 17.06.2016թ. ժամը 10:00

20

 Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ

 3.2-447

 17.06.2016թ. ժամը 10:00

 

 

Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին` ժամը 10.00-ին։
Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին և մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում` www.yerevan.am աշխատանք բաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտի 1 հասցեում` Քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ինտերնետային կայքէջում (mta.gov.am հայտարարությունների բաժին)։



* * *


Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի հ. 201 և 202 աշխատասենյակներում (Արգիշտի 1 հասցեում, հեռախոս (011) 514-135, 514-229) կամ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում (Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.3, 613 սենյակ, հեռ. (010) 511-368, 511-371) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 9.00-ից 18.00-ն (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է` 28 .05.2016թ. մինչև ժամը 18.00-ն։