ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի (չգործող)

1679թ. աղետալի երկրաշարժից տուժել է նաև Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին:  Եկեղեցու պատի արձանագրությունը վկայում է, որ  այն 1695թ. կառուցվել է տեղի բնակիչների միջոցներով։ Եկեղեցին պատկանել է միաբանությանը (ունեցել է միաբանական բնակարաններ և պարսպապատով շրջափակված վանական այլ շինություններ)։ Սբ. Աստվածածին եկեղեցին եռանավ բազիլիկ է` աղոթասրահում երկու զույգ մույթերով, արևելյան կողմից ավագ խորանով և դրան կից զույգ ավանդատներով, մուտքեր ունի հարավային և արևմտյան կողմերից։      Եկեղեցու ներսի պատերին ագուցված են XV-XVIIդդ. նախշազարդ խաչքարեր։ Դրանցից մեկի վրա, որպես կատարող, հիշատակված է Քերամ անունը։ Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին դադարել է գործել` դառնալով պահեստ։ Անկախությունից հետո այն վերանորոգել է պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը: