ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կրթական գործընթաց

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլի մեկնարկը տրված է

/21.02.2018թ./


Օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթած և մանկավարժական խորհրդի երաշխավորությունը ստացած՝ 8-12-րդ դասարանների աշակերտները 30.01.2018թ.-19.02.2018թ. իրենց գիտելիքները ստուգեցին առարկայական օլիմպիադայի տարածքային փուլում:
Օլիմպիադան արտակարգ կարողությունների դրսևորման հնարավորություն է, օժտված դպրոցականները կշարունակեն իրենց մասնակցությունը հաջորդ փուլերին:

 

 

Միջոցառում՝ նվիրված հ. 7 հիմնական դպրոցի հիմնադրման 80-ամյակի առթիվ
/25.01.2018թ./


Մայրաքաղաքի Վլ. Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոցի հիմնադրման 80-ամյակի առթիվ Երևանի պետական կամերային թատրոնում կազմակերպվել է կրթօջախի հոբելյանին նվիրված միջոցառում:
Ցերեկույթի ընթացքում դպրոցի ուսուցչական անձնակազմն ու աշակերտները ներկայացրել են դպրոցի 80-ամյա պատմությունը, անցած ուղին, հաջողություններն ու այս տարիների ձեռքբերումները:

Լուսանկարներ