ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մալաթիայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի

Մալաթիայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի
1927թ. խորհրդային Հայաստան եկան գաղթականներ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքից: Երևանի ծայրամասերից մեկում նրանք հիմնեցին թաղամաս, և անվանեցին Նոր Մալաթիա:
1960-ականներին Երևանի Նոր Մալաթիա թաղամասում  հիմնվել է 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգի, որի հարևանությամբ տարիներ անց կառուցվեց նաև Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նման է պատմական Մելիտենեի գլխավոր եկեղեցուն (ճարտարապետ` Հրաչյա Գասպարյան): Եկեղեցու կառուցման ժամանակ Փոքր Հայքի Մալաթիա նահանգից բերված հող է խառնվել պատի շաղախին:
Եկեղեցու կառուցումն  սկսվել է 1991թ.` նվիրված Արցախյան ազատամարտում ընկած հերոսների, նաև` նահատակված մալաթիահայերի հիշատակին: Շինարարությունն սկսվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք: Նախաձեռնությունը Նոր Մալաթիայի` այն ժամանակվա թաղապետ Վահան Զատիկյանինն էր: Եկեղեցին գործում է 1998 թվականից: