Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 106-Ա  23.01.2017թ.

 ԵՐԵՎԱՆԻ «ՄՈՒՇԵՂ  ՄԽՈՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  Հ.68 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ  ՍՈՒՍԱՆՆԱ ՌԱԶՄԻԿԻ ԱԶԻԶՅԱՆԻ ՀԵՏ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ  ՄԱՍԻՆ   


Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  կառավարության  2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ  կետով, հիմք ընդունելով Երևանի «Մուշեղ Մխոյանի անվան հ.68 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2017թ. հունվարի 16-ի նիստի հ.3 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 18.01.2017թ.  h.12/629  զեկուցագիրը`
1.Երևանի «Մուշեղ Մխոյանի անվան հ.68  հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սուսաննա Ռազմիկի Ազիզյանի 2017 թվականի հունվարի 23-ից  կնքել  աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /23.01.2017թ.–23.01.2022թ./ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:


        ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ