Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 107-Ա  24.01.2017թ.

 ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Ռուբինյանց փողոց հ.21/1 շենք ավտոտնակ հ.5 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 09.12.2015թ. տրված հ.04/25467 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Արամ Ղազարյանի կողմից 22.12.2016թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.Ա27-40370 և հ.Ա27-40371/.
1. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 23.12.2016թ. մուտքագրված համապատասխանաբար 60060 (վաթսուն հազար վաթսուն) դրամ և 117941 (մեկ հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր քառասունմեկ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Արամ Ղազարյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


       ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ