Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1076-Ա 13.04.2021թ.


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ
ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հողային և քաղաքացիական օրենսգրքերին, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ․286, 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ․3758-Ա որոշումներին համապատասխան, հիմք ընդունելով՝ Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման և հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովների արձանագրություններով տրված առաջարկությունները․
1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասերը ներկայացնել աճուրդով օտարման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3․ Աճուրդի օր նշանակել հրապարակային ծանուցման օրվանից հետո 30-րդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։
4․ Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                                       ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ